հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 18 քմ տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 18 քմ տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 14-18-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան և Կապան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 18 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

 

 

 

  • Կիսվել: