երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 38.4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 38.4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Օգոստոսի 1-5-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 7000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 500 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 7000 քմ, Սաղմոսավան գյուղում՝ 1 հա,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2100 քմ,

Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ 8000 քմ,

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 2 հա, Եղվարդ քաղաքում՝ 1 հա, Չարենցավան քաղաքում՝ 900 քմ, Աբովյան քաղաքում՝ 2700 քմ, Գեղաշեն գյուղում՝ 3000 քմ, Արամուս գյուղում՝ 5000 քմ, Նոր Գյուղ գյուղում՝ 7000 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 5000 քմ, Գետամեջ գյուղում՝ 3000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 5000 քմ,

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 13 հա,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 15.2 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 38.4 հա։

  • Կիսվել: