չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 20․54 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 20․54 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 22-24-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
 
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2 հա, Ոսկետափ գյուղում՝ 5 հա,
 
Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում՝ 3 հա,
 
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1500 քմ,
 
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 հա,
 
Աբովյան քաղաքում՝ 2․1 հա,
 
Բյուրեղավան քաղաքում՝ 1300 քմ,
 
Զովունի գյուղում՝ 500 քմ,
 
Նոր Գեղի գյուղում՝ 5 հա,
 
Արզական գյուղում՝ 400 քմ,
 
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 2.04 հա։
 
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 20․54 հա։

  • Կիսվել: