ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 160 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 160 հա տարածք

Նոյեմբերի 10-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: 

Մասնավորապես`

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 5000 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 1000 քմ,

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 1 հա, 400 քմ,

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ 5000 քմ,

Սյունիքի մարզի Հացավան գյուղում՝ 6 հա, Բռնակոթ գյուղում՝ 1 հա

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 1500 քմ,

Տաշիր-Մուսայելյան ավտոճանապարհին՝ 150 հա, Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին՝ 1 հա խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

  • Կիսվել: