կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը

Սեպտեմբերի 16-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում այրվում է տուն։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:08-ին, մարվել՝ 21։19-ին։
 
 
 
 
 

  • Կիսվել: