երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՌՕ հրշեջները Գյումրու կայազորում ստուգել են անվտանգության կանոնների պահպանումը

ՀՌՕ հրշեջները Գյումրու կայազորում ստուգել են անվտանգության կանոնների պահպանումը

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի հրշեջ թիմն ու ռազմաբազայի ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են Գյումրու կայազորի բնակելի և ենթակառուցվածքային օբյեկտների հրդեհաշիջման տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանումը։ Այս մասին հայտնել է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
 
«Հանձնաժողովում ընդգրկված զինծառայողները զննել են զորանոցներում, հանրակացարաններում, ծառայողական և տեխնիկական շինություններում հրդեհաշիջման միջոցների, այդ թվում` հակահրդեհային վահանների առկայությունը։ Ստուգման արդյունքում բնակելի և ենթակառուցվածքային օբյեկտները, այդ թվում` ջերմային տնտեսություններն ու ջրային կոմունալ տնտեսությունները ապահովվել են հրդեհամարման անհրաժեշտ միջոցներով սահմանված նորմերի համաձայն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՌՕ մոտոհրաձգային ստորաբաժանումների վարորդներն ու մեխանիկ–վարորդները գիշերային պայմաններում մասնակցել են մարտական մեքենաների վարման և ավտոմոբիլային տեխնիկայի դասընթացներին։
Պարապմունքների ընթացքում զինծառայողները ավելի քան 10 կմ ձգվող շարասյան կազմում քայլերթ են կատարել լեռնային ոլորապտույտ ճանապարհներով տարբեր արագություններով։
Բարձր լեռնային զորավարժարան ավտոմոբիլային տեխնիկայի ժամանումից հետո վարորդները մարտական մեքենաների անձնակազմների հետ խոչընդոտների հաղթահարմամբ մրցավազք են կատարել զորամիավորման ավտոդրոմում և տանկոդրոմում։

  • Կիսվել: