երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՌՀ-ն ընտրվել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի փոխնախագահող. կառույցի 23-րդ համաժողովը կանցկացվի ՀՀ-ում

ՀՌՀ-ն ընտրվել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի փոխնախագահող. կառույցի 23-րդ համաժողովը կանցկացվի ՀՀ-ում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից 30-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի (MNRA) 22-րդ համաժողովին։

Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմը, որը 2021 թ․ քվեարկության արդյունքում ՀՌՀ-ին միաձայն ընդունել է կառույցի անդամ, միավորում է 25 պետություն։

Ինչպես հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, Համաժողովի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ժուռնալիստիկան և փաստերի ստուգումը, խոսքի ազատությունը, տեսանյութերի կարգավորումն առցանց հարթակներում, ինչպես նաև ամփոփվել են «Գենդերն ու մեդիան» և «Մեդիագրագիտություն» աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները։

«Համաժողովի ընթացքում Ալբանիայի կարգավորող մարմինը ընտրվել է որպես պլատֆորմի նոր նախագահող երկիր, իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը միաձայն՝ փոխնախագահող։

Որոշվել է հաջորդ տարվա Միջերկրածովյան կարգավորող մարմինների պլատֆորմի (MNRA) 23-րդ համաժողովը անցկացնել Հայաստանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: