երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրդեհի տարածումը դեպի բնակավայր կանխվել է․ ԱԻՆ

Հրդեհի տարածումը դեպի բնակավայր կանխվել է․ ԱԻՆ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:15-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. հայտնաբերվել են ծխացող օջախներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 14:12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ գտնվող սարալանջին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 18:32-ին հրդեհի տարածումը դեպի բնակավայր կանխվել է:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

  • Կիսվել: