ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Հրդեհի ահազանգ Մալաթիա տոնավաճառում. «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 հաշվարկ

Հրդեհի ահազանգ Մալաթիա տոնավաճառում. «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 հաշվարկ

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 
 

  • Կիսվել: