ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում․ հրդեհը վերահսկելի է․ ՆԳՆ

Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում․ հրդեհը վերահսկելի է․ ՆԳՆ

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Հայտնում են ՆԳՆ-ից։

Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի և Տավուշի ստորաբաժանումներից մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր:

Հրդեհաշիջման աշխատանքները իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում․ աշխատանքները շարունակվում են, հրդեհը վերահսկելի է։

Նախնական տվյալներով 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։

Այս պահին հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։

Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

  • Կիսվել: