շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ Վերին Գետաշեն գյուղում

Հրդեհ Վերին Գետաշեն գյուղում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 19։56-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում այրվում է նկուղ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վերին Գետաշեն գյուղի Բ թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 40 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 21։00-ին։ Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը։

  • Կիսվել: