հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրդեհ՝ Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից չբնակեցված շինությունում

Հրդեհ՝ Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից չբնակեցված շինությունում

Նոյեմբերի 7-ին, ժամը 15։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից չբնակեցված շինությունում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցում (մոտ 50 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։18-ին, մարվել՝ 16։33-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ) և մոտ 4 քմ կենցաղային աղբ։

  • Կիսվել: