ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրդեհ Վարդաբլուր գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և կուտակած անասնակերը

Հրդեհ Վարդաբլուր գյուղում. այրվել են անասնագոմի տանիքը և կուտակած անասնակերը

Նոյեմբերի 23-ին, ժամը 20:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաբլուր գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոցի տնեից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։08-ին, մարվել՝ 22։57-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 60 քմ) և տանիքում կուտակած անասնակերից մոտ 50 հակը։

  • Կիսվել: