հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրդեհ Ծաղկունք գյուղում

Հրդեհ Ծաղկունք գյուղում

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 19-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացել, որ Ծաղկունք գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը, ասբեստի շիֆեր (մոտ 160 քմ) և 30 հակ անասնակեր։

  • Կիսվել: