շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ՝ Սարի Թաղի տներից մեկում

Հրդեհ՝ Սարի Թաղի տներից մեկում

Մայիսի 19-ին, ժամը 22:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տանը։

ԱԻ նախարարության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22/1 երկհարկանի տան երկրորդ հարկում՝ հյուրասենյակում (մոտ 15 քմ)։

Հրդեհը մարվել է ժամը 23։04-ին։ Այրվել են բազմոց և մեկ պահարան՝ մասամբ։

  • Կիսվել: