ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրդեհ՝ Պտղնի գյուղում․ մանրամասներ

Հրդեհ՝ Պտղնի գյուղում․ մանրամասներ

Հունիսի 2-ին, ժամը 10:29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղի ստորգետնյա պահեստների հիմնարկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պտղնի գյուղի ամառանոցների 5-րդ փողոցի սկզբնամասի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:10-ին: Այրվել են մոտ 2000 քմ բուսածածկույթ, մոտ 20 գմ պլաստմասսայե ջրի խողովակ, 5 պտղատու ծառ՝ մասամբ, ջերմահարվել՝ մոտ 10 պտղատու ծառ:

  • Կիսվել: