երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդեհ Նորամարգ գյուղի տներից մեկի տանիքում․ այրվել է  մոտ 100 քմ տարածք

Հրդեհ Նորամարգ գյուղի տներից մեկի տանիքում․ այրվել է մոտ 100 քմ տարածք

Հոկտեմբերի 20-ին, ժամը 00:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում՝ տներից մեկին կից ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղի Ազատության փողոցի տներից մեկի տանիքում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 02։40-ին։ Այրվել է տան տանիքը՝ մոտ 100 քմ․ տուժածներ չկան:

  • Կիսվել: