երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդեհ՝ Մեծ Պարնի գյուղում

Հրդեհ՝ Մեծ Պարնի գյուղում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 15։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 17։37-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր:

  • Կիսվել: