շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հրդեհ Մարմաշեն գյուղում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան

Հրդեհ Մարմաշեն գյուղում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան

Հոկտեմբերի 16-ին, ժամը 02։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում այրվում են անասնագոմ և տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում և խորդանոցում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։55-ին, մարվել՝ 09։23-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 10 քմ), մարագը (մոտ 50 քմ), ներսում կուտակած մոտ 1400 հակ անասնակեր, մոտ 5 տոննա ցորեն և կից գտնվող ոչ բնակելի վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (մոտ 6 քմ):

Փրկարաներն անասնագոմից դուրս են բերել 12 խոշոր եղջերավոր կենդանի։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են համայնքապետարանի 1 տրակտոր և 3 բեռնատար:

  • Կիսվել: