կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրդեհ Մանկական երկաթուղու այգում

Հրդեհ Մանկական երկաթուղու այգում

Օգոստոսի 9-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանկական երկաթուղու այգում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:27-ին, մարվել՝ 06:05-ին: Այրվել է չշահագործվող շինության տանիքը (մոտ 100 քմ)։

  • Կիսվել: