չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Հրդեհ Կոռնիձոր գյուղում

Հրդեհ Կոռնիձոր գյուղում

Օգոստոսի 9-ին, ժամը 09։29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոռնիձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:44-ին, մարվել՝ 14:53-ին: Այրվել են պահեստավորած անասնակեր՝ մոտ 500 հակ և ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 90 քմ:

  • Կիսվել: