ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթիում» (տեսանյութ)

Հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթիում» (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող շինությունում, որտեղ գործում են հանրային սննդի կետեր և այլ խանութներ։ Հայտնում են լրատվամիջոցները և տարածում տեսանյութեր:

ՆԳՆ-ից հայտնում են, որ ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

 

  • Կիսվել: