ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հրդեհ՝ Գյումրիի երկհարկանի բնակելի շենքում

Հրդեհ՝ Գյումրիի երկհարկանի բնակելի շենքում

Հունիսի 5-ին՝ ժամը 23:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում այրվում է երկհարկանի բնակելի շինություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 6-ին, ժամը 00:31-ին մարվել՝ 01:38-ին: Այրվել են թիվ 13 շինության (մոդուլային) բնակարաններից մեկի առաստաղը (մոտ 120 քմ), երկու սենյակ, միջանցքը (40 քմ)՝ գույքով, տանիքը (մոտ 20 քմ), և մոտ 80 քմ տարածք ջերմահարվել է։

  • Կիսվել: