չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրդեհ՝ Երևանի Այգեգործների փողոցում․ այրվում է շինարարական և կենցաղային աղբ

Հրդեհ՝ Երևանի Այգեգործների փողոցում․ այրվում է շինարարական և կենցաղային աղբ

Հունիսի 10-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Մոտ 2000 քմ տարածքում այրվում է շինարարական և կենցաղային աղբ:

 

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին, ժամը 11։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեգործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող կուտակած աղբից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ: Մոտ 1000 քմ տարածքում այրվել է կուտակած շինարարական աղբ:

Դեպքի վայրում աշխատել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեկ ջրատար և Նոր Նորք վարչական շրջանի մեկ թրթուրավոր տեխնիկա (տրակտոր)։

  • Կիսվել: