չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հրդեհ՝ Երևան-Աբովյան խճուղում գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի սրահներից մեկում

Հրդեհ՝ Երևան-Աբովյան խճուղում գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի սրահներից մեկում

Նոյեմբերի 9-ին, ժամը 17։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղում գտնվող «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի սրահներից մեկում, որը գտնվում է վերանորոգման փուլում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18:44-ին։ Այրվել են սրահի առաստաղի երեսպատման կտորե շերտը՝ 320 քմ և նրբատախտակը՝ մոտ 6.6 քմ:

  • Կիսվել: