երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրդեհ է բռնկվել «Պլազա» բիզնես կենտրոնում. ժամանել են հրշեջների 2 մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել «Պլազա» բիզնես կենտրոնում. ժամանել են հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի թիվ 24/15 շենքի երկրորդ հարկի պատուհանից ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Կիրակոսյանի և թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Սիմոնյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մուրադյանն ու Հայկ Խաչատրյանը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: