հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Հրդեհ է բռնկվել Պեմզաշեն գյուղի շենքերից մեկի բնակարանում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Պեմզաշեն գյուղի շենքերից մեկի բնակարանում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ օգոստոսի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 15-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արթիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: