երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրդեհ է բռնկվել Մեծավան գյուղի անտառամերձ հատվածում

Հրդեհ է բռնկվել Մեծավան գյուղի անտառամերձ հատվածում

Նոյեմբերի 25-ին, ժամը 13։53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծավան գյուղի անտառամերձ հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: