շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հրդեհ է բռնկվել Բերդավան գյուղի տներից մեկին հարակից ավտոտնակում

Հրդեհ է բռնկվել Բերդավան գյուղի տներից մեկին հարակից ավտոտնակում

Նոյեմբերի 14-ին, ժամը 07:33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 26-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:27-ին, մարվել՝ 08:43-ին: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված և ներսում կուտակած վառելափայտ:

  • Կիսվել: