չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հրդեհ Ձյունաշող գյուղում․ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Հրդեհ Ձյունաշող գյուղում․ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17:11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձյունաշող գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 21։22-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։

  • Կիսվել: