երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Հրդեհ՝ Չինարիում. այրվել են տան ննջասենյակների, հյուրասենյակի հատակն ու տանիքը

Հրդեհ՝ Չինարիում. այրվել են տան ննջասենյակների, հյուրասենյակի հատակն ու տանիքը

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 06։45-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղում այրվում է տուն։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չինարի գյուղի 12-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։26-ին, մարել՝ 11։22-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ), երկու ննջասենյակի (մոտ 60 քմ) և հյուրասենյակի (60 քմ) հատակը։

 

  • Կիսվել: