կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրդեհ Բջնի գյուղում

Հրդեհ Բջնի գյուղում

Օգոստոսի 23-ին, ժամը 00:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում տուն է այրվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեգործների 4-րդ փողոցի երկհարկանի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:34-ին, մարվել՝ 01:59-ին: Այրվել են տանիքի (մոտ 70 քմ) փայտե կառուցատարրերը և երկրորդ հարկի ննջարաններից մեկի գույքը՝ մասամբ։

  • Կիսվել: