հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրդեհ Բերքանուշ գյուղում. տուժածներ չկան

Հրդեհ Բերքանուշ գյուղում. տուժածներ չկան

Օգոստոսի 24-ին, ժամը 16։59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերքանուշ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին, մարվել՝ 17:40-ին: Հյուրասենյակում և խոհանոցում (մոտ 50 քմ) մասամբ այրվել է գույքը:

  • Կիսվել: