երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հրդեհ Բամբակաշատ գյուղում․ տուժածներ չկան

Հրդեհ Բամբակաշատ գյուղում․ տուժածներ չկան

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:27-ին, մարվել՝ 13:15-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 150 քմ) և ննջասենյակներից մեկի բաղդադե առաստաղը՝ մոտ 30 քմ․ կանխվել է հրդեհի տարածումը հարակից սենյակներ:

  • Կիսվել: