երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրդեհ Ազատավան գյուղում. տուժածը հոսպիտալացվել է

Հրդեհ Ազատավան գյուղում. տուժածը հոսպիտալացվել է

Օգոստոսի 25-ին` ժամը 10։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:04-ին, մարվել՝ 11:15-ին: Մասամբ այրվել են տան խոհանոցը՝ մոտ 5 քմ, գույք և կենցաղային իրեր։
 
Հրդեհի հետևանքով տուժած Ս․ Կ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

  • Կիսվել: