երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրդեհ Այգեձոր փողոցի տներից մեկում. հայտնաբերվել է դի

Հրդեհ Այգեձոր փողոցի տներից մեկում. հայտնաբերվել է դի

Երեւանի Այգեձոր փողոցի թիվ 70 շենքի 35-րդ տարածքում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հրդեհ է բռնկվել, որը մարված է, իսկ ներսում դի կա: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տարածքում հայտնաբերվել է Նարեկ Ղ.-ի (ծնված 1982 թ.) դին, որը տեղի ուժերով դուրս է բերվել բնակարանից:

Դեպքի վայրում հայտնաբերվել է մասամբ ջերմահարված էլեկտրական սալիկ, ծխացող բաճկոն եւ բաց թողնված ծորակ: Փրկարարները ծխացող բաճկոնը դուրս են բերել բնակարանից եւ փակել ծորակը:   

  • Կիսվել: