կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրդեհ ավտոմեքենայում

Հրդեհ ավտոմեքենայում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:26-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։41-ին, մարվել՝ 19։56-ին։ Այրվել են «Chrysler» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

 

  • Կիսվել: