ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Հրդեհ «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հունիսի 13-ին` ժամը 10:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի 5 հասցեում՝ «Առմոնտաժ» ԲԲԸ-ի տանիքում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է 11։12-ին։

  • Կիսվել: