երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդեհ Արցախի պողոտայում․ տուժածներ չկա

Հրդեհ Արցախի պողոտայում․ տուժածներ չկա

Հոկտեմբերի 2-ին, ժամը 04։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8բ շենքի առաջին հարկում գտնվող խանութի պահեստում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խանութի պահեստային և արտադրական տարածքում (մոտ 100 քմ)։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։35-ին, մարվել՝ 06։04-ին։ Մոտ 40 քմ տարածքում այրվել են ստվարաթղթե արկղեր և պլաստմասսե տարաներ, ջերմահարվել՝ մեկ սառնարան և մեկ օդորակիչ:

  • Կիսվել: