կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հրդեհ է բռնկվել Առատաշեն գյուղի բնակարաններից երկուսի տանիքում

Հրդեհ է բռնկվել Առատաշեն գյուղի բնակարաններից երկուսի տանիքում

Նոյեմբերի 20-ին, ժամը 02։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Կոմիտասի փողոցում գտնվող բնակարաններից երկուսի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։17-ին, մարվել՝ 05:12-ին: Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 180 քմ), տանը կից անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը (մոտ 1300 հակ) և մյուս տան (մոտ150 քմ) տանիքից մոտ 30 քմ հատվածը:

  • Կիսվել: