երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան

Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան

Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի 10-րդ բարաք թաղամասում հրդեհ է բռնկվել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկին կից փայտե խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։57-ին, մարվել՝ 03։33-ին։ Այրվել է խորդանոցը՝ մոտ 20 քմ։

  • Կիսվել: