շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հրդեհ՝ Արարատ քաղաքում

Հրդեհ՝ Արարատ քաղաքում

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13։18-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Սալակիթների փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:49-ին, մարվել`14:09-ին: Այրվել է երկհարկանի տան բաղդադե առաստաղը, մասնակի ջերմահարվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 40 քմ:

  • Կիսվել: