կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրդեհ Ակունք գյուղում․ այրվել են ցախանոցի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր

Հրդեհ Ակունք գյուղում․ այրվել են ցախանոցի փայտե կառուցատարրերը և կենցաղային իրեր

Նոյեմբերի 2-ին, ժամը 01։53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակունք գյուղի Կենտրոնական խճուղու 1-ին փակուղու տներից մեկի բակում գտնվող ցախանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:51-ին: Այրվել են ցախանոցի փայտե կառուցատարրերը ՝ մոտ 50 քմ և կենցաղային իրեր:

  • Կիսվել: