ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրդեհ Ախուրյան գյուղում. տուժածներ չկան

Հրդեհ Ախուրյան գյուղում. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 4-ին, ժամը 04:01-ին տեղեկություն է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ե.Չարենցի փողոցի տներից մեկի բակում այրվում է քարե շինության տանիքը (ամառային խոհանոց)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:58-ին, մարվել՝ 05:52-ին: Այրվել են ամառային խոհանոցի առաստաղը (մոտ 12 քմ) և մանսարդը (մոտ 48 քմ):

 

 
 

  • Կիսվել: