ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրդեհ Աէրացիա թաղամասի փայտամշակման արտադրամասում (տեսանյութ)

Հրդեհ Աէրացիա թաղամասի փայտամշակման արտադրամասում (տեսանյութ)

Համայնքային ԵԱՍՄ հիմնարկի և ԱԻՆ-ի համագործակցության ևս մեկ օրինակ Հունիսի 29-ին, ժամը 04։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 37 հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և քաղաքապետարանի կողմից տրամադրած երկու ջրատար։

  • Կիսվել: