շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրդեհ Աբովյան քաղաքում․ տուժածներ չկան

Հրդեհ Աբովյան քաղաքում․ տուժածներ չկան

Մարտի 23-ին, ժամը 08։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջի 10-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի շոգեբաղնիքում․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:10-ին, մարվել՝ 10:06-ին: Այրվել են փայտե կառուցատարրեր (մոտ 40 քմ)։

  • Կիսվել: