Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխած Հրանտ Մարգարյանի որդին մահացել է
Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխած Հրանտ Մարգարյանի որդին հիվանդանոցում մահացել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՅԴ ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանի որդին` Մխիթար Մարգարյանը. նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում:
Նախնական տեղեկություններով՝ Մխիթար Մարգարյանը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն:


