Հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը Երևանից էր, ապրում էր մոր հետ
Օգոստոսի 13-ին հրազենային վնասվածքով մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Գրիգոր Զաքարյանը Երևանից էր, ընտանիքի միակ երեխան, ապրում էր մոր հետ։ Նա պետք է զորացրվեր ընդամենը մի քանի ամսից: Այս մասին գրում է News.am-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Կա 1 կալանավորված:



