Հրազդանի ոստիկանները հենց հանցանքի վայրում վնասազերծել են դեղատունը թալանողին
Այսօր՝ փետրվարի 29-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ բացահայտել են գողության դեպք, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ժամը 04:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի կենտրոն թաղամասի 52/8 հասցեում գործող դեղատնից գողություն կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հարություն Հ.-ին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Հարություն. Հ.-ն նշված դեղատնից գողություն կատարելուց հետո, երբ նկատել է ոստիկանության աշխատակիցներին, դիմել է փախուստի, սակայն Հրազդանի ոստիկանները հետապնդելով նրան, բռնել են և ապացուցել, ինչպես ժողովուրդն է ասում, թե «ումն է 40 օր»:



