Մեր մասով ես վստահ եմ, որ ոչ մեկ ճամբար չի փոխի․ Լևոն Քոչարյան
ՔՊ-ին 5 մանդատ է պակասում 2/3-ի համար, իրենք ամեն գնով փորձելու են մարդկանց ահաբեկել, գողանալ, կաշառել, մեր մասով ես վստահ եմ, որ ոչ մեկ ճամբար չի փոխի, այստեղ այն մարդիկ են, ովքեր երկար տարիների փորձով են։ Այս մասին News.am-ի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Մեր դեպքում կարծում եմ՝ չեն էլ փորձելու։ Հույս ունեմ, որ չի հաջողելու նաև մյուսների մասով դա անել»,-ասել է նա։



